00:00:00

Ղարաբաղի ճանաչման որոշումը կկայացնենք՝ մի շարք գործոններ հաշվի առնելով. Նիկոլ Փաշինյան

16:31, 03 հոկտեմբեր 2020

«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնեն մի շարք գործոններ հաշվի առնելով», – ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե քննարկո՞ւմ է արդյոք Երևանը Ղարաբաղի հետ դաշինք կնքելու հնարավորությունը, Փաշինյանն ասել է` «քննարկում ենք նաև այդ հարցը»: «Այդ դաշինքը փաստացի արդեն կա, քանի որ Հայաստանը հանդես է գալիս որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և մենք հիմա պետք է մտածենք դրա զարգացումների մասին: Կարևոր է արձանագրել, որ վերջին իրադարձությունները նոր ռազմաքաղաքական իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում», – ասել է Փաշինյանը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր