00:00:00

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

15:16, 03 հոկտեմբեր 2020

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 755-լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում՝ 1) ստեղծել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն. 2) աշխատանքի վերահսկողության վարչությունը միացնել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությանը. 3) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝ ա. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի 5-րդ ենթակետը, բ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով. «10) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն։»»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր