00:00:00

«Մամ, ի՞նչ կա, ո՞նց ես, լավ, կանչում են, գնում եմ». 18-ամյա Սասունը վերջին անգամ մոր հետ է խոսել. 168.am

13:26, 03 հոկտեմբեր 2020

«Սասունը Կապան քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, ունի իրենից փոքր քույր և եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանում զոհված 18-ամյա Սասուն Գրենիկի Ներսիսյանի մորեղբոր տղան՝ Էդգարը: «Մինչև բանակ զորակոչվելը քոլեջում էր սովորում, բացի այդ՝ աշխատում էր, վարսավիր էր, ինքն իրեն պահում էր: Վերջին անգամ տուն էր զանգել սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:40, ասել էր՝ մամ, ի՞նչ կա, ո՞նց ես, լավ, կանչում են, գնում եմ»,- ասաց զոհված զինծառայողի մորեղբոր տղան:
  Նա նաև հավելեց, որ Սասունին հուղարկավորել են Կապանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր