00:00:00

Մենք ավելի շատ բան կունենանք ասելու, երբ ավելի շատ բան պարզ դառնա․ Կանադայի վարչապետ

11:35, 03 հոկտեմբեր 2020

«Վերջին էսկալացիան չափազանց մտահոգիչ է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։ Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների դեէսկալացիա, մենք պետք է վերականգնենք երկխոսությունն ու բանակցությունները»- նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ խոսելիս։ Նա նաև հավելել է, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում։ Անդրադառնալով կանադական ռազմական տեխնիկային, որը կարող է օգտագործված լինել այս իրավիճակում՝ նա ասել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը հետաքննություն է սկսել։ «Չափազանց կարևոր է, որ Կանադայի մարդու իրավունքների չոտնահարման ակնկալիքները միշտ հարգվեն։ Մենք ավելի շատ բան կունենանք ասելու, երբ ավելի շատ բան պարզ դառնա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր