00:00:00

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը կմեկնի Թուրքիա` Կովկասում տիրող իրավիճակը քննարկելու համար

10:49, 03 հոկտեմբեր 2020

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, եվրոպական եւ եվրասիական հարաբերությունների բյուրոյի ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կայցելի Թուրքիա` քննարկելու իրավիճակը Կովկասում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում: Նշվում է, որ Ռիքերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ եւ Անկարա: «Դեսպան Ռիքերը կհանդիպի թուրք գործընկերների հետ` ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու եւ Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կովկասում իրավիճակը քննարկելու համար»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր