00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

23:44, 02 հոկտեմբեր 2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ)  հայտարարության մեջ: Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասցնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը: Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր