00:00:00

Ընդգծվեց մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը. Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի իր գործընկերոջ հետ

23:17, 02 հոկտեմբեր 2020

ԱԳ նախարար Մնացականյանը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին  ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու եւ օդուժի կիրառմամբ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնել է մարտական գործողություններում Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։ Երկուստեք ընդգծվել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր