00:00:00

Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել

22:52, 02 հոկտեմբեր 2020

Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ դրամահավաքն իրականացվում է կենտրոնացված ձեւով, որը կազմակերպում են Արցախի ֆինանսների նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Օգնությունը գալիս է նյութական օգնության տեսքով: Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում դրամահավաքությունների համակարգվածության եւ փոխադրումների կազմակերպման հետագա կատարելագործման ուղղությամբ»,- նշեց Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր