00:00:00

Արմեն Սարգսյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին

21:50, 02 հոկտեմբեր 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ եւ ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարեւորությունը: Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարեւորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր