00:00:00

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու». ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը. Tert.am

03:20, 30 սեպտեմբեր 2020 Հասարակություն

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Tert.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։
«Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»,-ասաց անցակետում գտնվող Ա.Կ.ն։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հումանիտար օգնությունը մի քանի բեռնատար է, ալյուր է բարձած, կարտոֆիլ և այլ մթերքներ, սակայն երեկ երկու բեռնատար ուղարկելուց հետո այսօր կրկին արգելքի են հանդիպել։
«Նախ Հայաստանն էլ անելիք ունի, սահմանը փակ է պահում, երկու քայլ է հեռու չենք կարող հասնել սահման ու կանգնել մեր եղբայրների կողքին, ցամաքը ինչո՞ւ են փակ պահում կամ Հայաստանի իշխանությունը խոսե՞ց մեկի հետ, որ սահմանը բացեն, գանք, օգնենք, կռվենք»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր