00:00:00

Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիանից էր, ընտանիքի կրտսերը. համայնքապետարանի աշխատակից

20:03, 28 սեպտեմբեր 2020

Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սիսիանից էր, ընտանիքի կրտսերը. համայնքապետարանի աշխատակից Երեկ Արցախում զոհված 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի համանքապետարանի աշխատակից Արայիկ Հարությունյանը: «Տարոնը ընտանիքի կրտսերն էր, ծնողների, եղբոր ու քրոջ հետ էր ապրում»,-ասաց նա՝ նշելով, թե Տարոնի մայրն ուսուցչուհի է: Համայնքապետարանի աշխատակցի տեղեկացմամբ՝ Տարոնը ձմռանը պետք է զորացրվեր: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Խոցվել է Ադրբեջանի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերդարձ կուրուստ անձնակազմի մոտ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր