00:00:00

Դա ընդամենը ենթադրություն է եւ եզրահանգումներ. ՊԲ փոխհրամանատարը՝ ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին

20:01, 28 սեպտեմբեր 2020

Այս օրերի ընթացքում դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են որոշակի դիրքային խորությամբ. Այս գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Անդրադառնալով ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին  լուրերին, նա ասաց. «Այս պահի դրությամբ կոնկրետ հավաստի տվյալներ պաշտպանության բանակում չկան: Դա ընդամենը ենթադրություն է եւ եզրահանգումներ»: Արթուր Սարգսյանը հավաստիացրեց, որ թե թիկունքային, թե տեխնիկական, թե առավել եւս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր պաշտպանության բանակը չուն. «Դիրքային որոշակի փոփոխական հաջողություններ եղել են իրենց մոտ: Բայց իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր»: Արթուր Սարգսյանը նշեց, որ ցավոք, զոհերի թիվը աճելու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը այս պահին էլ ընթանում են բոլոր ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր