00:00:00

Արտակ Բեգլարյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանց

23:31, 28 սեպտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է վիրավորման դեպքերի հանգամանքներին, հետաքրքրվել բուժվող անձանց առողջական վիճակից ու կարիքներից եւ վերահաստատել, որ կիրառվելու է Պաշտպանի լիազորությունների մեջ գտնվող ողջ գործիքակազմը պատերազմական գործողություններից տուժած անձանց խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ: Պաշտպանը տեսակցել է նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված հղի կնոջը եւ հավաստիացել, որ մայրիկի եւ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորները պետք է գտնվեն պետության առանձնակի հոգածության ներքո: Արտակ Բեգլարյանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցվածքների նպատակային թիրախավորումը՝ որակելով դրանք որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ: Պաշտպանը շեշտադրել է, որ դրանք Ադրբեջանում վարվող հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումներն են, որոնց կանխարգելման եւ պատշաճ գնահատականներ տալու հարցերում պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր