00:00:00

Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ. Վարազդատ Կարապետյան

18:36, 28 սեպտեմբեր 2020

Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՐ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած կամավորական աշխատանքի, ներդրման, օգնության և այլ հարցերով դիմեք համայնքների ղեկավարներին, ապա՝ մարզպետներին։ Հիանալի է մեր ժողովրդի ինքնակազմակերպման ունակությունը, բայց այսօր մեզ համակարգված ու մեկ կենտրոնից ղեկավարվող աշխատանք է պետք։ Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները նշված մարդկանց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր