00:00:00

Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր, բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ

18:22, 28 սեպտեմբեր 2020

Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղեր եւ  բժշկական պարագաներ հավաքագրելու գործընթացը համաձայնեցնել իրենց հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերին տարբեր հարթակներում հանդիպում ենք հայտարարությունների, որտեղ տիրող իրավիճակով պայմանավորված մեր համաքաղաքացիների կողմից դեղեր եւ բժշկական պարագաներ հավաքագրելու կոչեր են արվում: Հորդորում ենք յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր