00:00:00

Ազատամարտի վետերանների միությունը սպասում է ՊՆ հրահանգին մեկնելու Արցախ. Հայտարարություն

18:03, 28 սեպտեմբեր 2020

Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը  սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Տարիներ շարունակ ալիևյան արնախում վարչակազմը ձգտել է պատերազմի՝ պարբերաբար սանձարձակ գործողություններ իրականացնելով։ Սակայն,  ինչպես միշտ, այս անգամ էլ հայ քաջերը հաղթանակած են լինելու։ Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության  սկիզբը, հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։ Վետերանների միությունը կանգնած է հայ զինվորի թիկունքին և սպասում է պաշտպանության նախարարության  հրահանգին մեկնելու Արցախ՝  ի պաշտպանություն  ՀԱՅՐԵՆԻՔԻ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր