00:00:00

Արցախում զոհված 30-ամյա Հովիկի առաջնեկը 1 ամսից կծնվի

17:29, 28 սեպտեմբեր 2020 Հասարակություն

«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում երեկ նահատակված Հովիկ Լյովայի Խաչատրյանը 30 տարեկան էր, ամուսնացած, մոտ մեկ ամսից առաջնեկը կծնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը: «Զինծառայող էր՝  զոհված ազատամարտիկի տղա: Հայրը՝ Լյովան, Շուշիի ազատագրման օրն է զոհվել: Ճակատագիրը՝ ծնողից հետո… Ինքն էլ փոքր է եղել, որ հայրը զոհվել է: Հովիկն ապրում էր մոր, կնոջ և ավագ եղբոր ընտանիքի հետ, մոտ 2 տարի առաջ էր ամուսնացել, առաջնեկն էլ շուտով կծնվի»,- ասաց համայնքի ղեկավարը: Նրա խոսքով՝ Հովիկը վարկ էր վերցրել՝ տուն էր սարքում. «Երեկ առավոտ էլ տան վրա գործ էին անում՝ հորեղբայրը, ընկերները, բարեկամները»: Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը երեկ հրապարակել էր նահատակված 16 զինծառայողների ցանկը, որոնց թվում էր նաև Հովիկ Լյովայի Խաչատրյանը: Այսօր առավոտյան էլ հրապարակվեցին ևս 15 զոհերի անունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր