00:00:00

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է անում

20:51, 27 սեպտեմբեր 2020 Հասարակություն

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է անում: Ինչպես տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն: «Ղազախստանի Հանրապետությունն իր խոր մտահոգությունն է հայտնում 2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի  բարեկամ երկրներին ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում», - ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր