00:00:00

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից. Ալիևը բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման. Արման Աբովյան

18:23, 26 սեպտեմբեր 2020 Հասարակություն

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից. Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա նաեւ ընդգծել է. «Ադրբեջանում,մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։ Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի ,որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա,բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։ Դե լավ, չեք ուզում մտածեք մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։ Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։ Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրականացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։ Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր