00:00:00

Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում գտել է ավելի քան 1 տոննա հրավառություն․ լրատվամիջոց

19:25, 19 սեպտեմբեր 2020 Հասարակություն

Լիբանանի բանակը հայտարարել է պայթյունի հետեւանքով ավերված Բեյրութի նավահանգստում որոնողական աշխատանքներ կատարելիս 1,3 տոննա հրավառության հայտնաբերման մասին, հայտնում է Reuters-ը։ Հաղորդման համաձայն՝ նավահանգստում խուզարկության ժամանակ 1320 կգ հրավառությունը հայտնաբերվել է պահեստում 120 արկղերում։ Ամերկացի ինժեներները դրանցից ազատվել են։ Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել էր պահեստում երկար ժամանակ պահպանվող 2750 տոննա ամիակի սելիտրան։ Զոհվել էր մոտ 190 մարդ, ավելի քան 6 հազարը մարմնական վնասվածքներ էր ստացել, ավերվել էին հազարավոր բնակելի շենքեր։ Սեպտեմբերի սկզբին Լիբանանի բանակը Բեյրութի օդանավակայանի մուտքի մոտ հայտնաբերել էր եւս 4.35 տոննա ամիակի սելիտրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր