00:00:00

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան

00:53, 16 սեպտեմբեր 2020 Հասարակություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը շնորհակալության է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի,  ստորերկրյա ջրերի շահագործելի   և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների  մշակման գործընթացներում համագործակցելու համար։ «Շատ եմ  կարևորում մեր գերատեսչության  և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք  լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ  նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։ Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր  հերթին  հույս  է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ  թեպետ  այսօրվա շնորհակալագրերը  միգուցե փոքր  քայլ է  կատարված և կատարվելիք  հսկայական աշխատանքի դիմաց, բայց  այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր  շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։ Հանդիպմանը քննարկվել են  համագործակցության ձևաչափին,  ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր