00:00:00

Տոկիոյում սկսվել է Nissan-ի նախկին գործադիր տնօրեն Գրեգ Քելիի դատավարությունը

14:50, 15 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Տոկիոյում սկսվել է Nissan-ի նախկին ղեկավար Գրեգ Քելիի դատավարությունը` առանց նույն գործով ամբաստանյալ, Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի ներկայության, հայտնում է Reuters-ը: 2018-ին բանտարկվելուց հետո Ճապոնիայում գրավի դիմաց ազատ արձակված Քելին հայտարարությամբ է հանդես եկել դատարանում: Գոնը բացակայում էր, քանի որ թաքնվում է Ճապոնիայի իշխանություններից Լիբանանում: Nissan-ի ղեկավարը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Քելին ներկայացել էր դիմակով եւ նիստը լսում էր ականջակալներով. նրա համար ճապոներենից անգլերեն սինխրոն թարգմանություն էր ապահովվել: «Պարոն Գոնն ականավոր առաջնորդ է»,- ասել է Քելին իր ելույթի ժամանակ: Քելիի եւ Գոսնի դատավարությունը կարող է տեւել մեկ տարի: Եթե ​​64-ամյա Քելին մեղավոր ճանաչվի, նրան 10 տարվա ազատազրկում եւ 94330 դոլար տուգանք է սպառնում: Հիշեցնենք, որ 65-ամյա ձեռնարկատեր Կառլոս Գոնն անցնում է միանգամից մի քանի ծանր հոդվածներով, այդ թվում` նա մեղադրվում է հարկային տեսչությունից 44 միլիոն դոլար թաքցնելու, ինչպես նաեւ Renault-ի ֆոնդից 3 միլիարդ դոլար հափշտակելու մեջ: Գոնը ձերբակալվել էր 2018-ի նոյեմբերին եւ 100 օր անցկացրել է բանտում: Փաստաբանների շնորհիվ խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով: Դեկտեմբերին ավտոընկերության նախկին գլխավոր տնօրենին հաջողվել էր լքել Ճապոնիայից եւ թռնել Մերձավոր Արեւելք, ընդ որում` շատ էքստրավագանդ ձեւով. Գոնի կողմնակիցները նրան երկրից դուրս էին բերել երաժշտական ​​գործիքի տուփի մեջ: Գործարարը չէր ընդունում իր մեղքը եւ իրեն Ճապոնիայի անարդար արդարադատության զոհ էր անվանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր