00:00:00

Ես արդեն ինքնուրույն շնչում եմ.Նավալնին առաջին գրառումն է կատարել թունավորումից հետո և լուսանկար հրապարակել

14:05, 15 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո իր առաջին գրառումն է կատարել Instagram- ում, ինչպես նաև լուսանկար հրապարակել Բեռլինի «Charite» կլինիկայից: «Ողջույն, սա Նավալնին է: Ես կարոտում եմ ձեզ: Դեռևս դժվարանում եմ ինչ-որ բան անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացա ինքնուրույն շնչել: Ամբողջովին ինքուրույն: Ոչ մի կողմնակի օգնություն, անգամ կոկորդիս ամենապարզ խողովակափույրը չեմ օգտագործել: Ինձ դա շատ դուր եկավ: Զարմանալի, թերագնահատված գործընթաց շատերի կողմից: Խորհուրդ եմ տալիս », — գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր