00:00:00

Բելառուսը չի բացառում ուժային պատասխանը ռազմական սպառնալիքներին` ՄՊ եւ ՀԱՊԿ շրջանակներում

13:20, 15 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսը չի բացառում ուժային պատասխանի հնարավորությունը ռազմական սպառնալիքներին` Միութենական պետության (ՄՊ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասով համաձայնագրերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Օլեգ Վոինովը, ում խոսքերը երեքշաբթի մեջբերել է երկրի պաշտպանության նախարարության կայքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ի թիվս այլ բաների, մենք չենք բացառում նաեւ արձագանքման ուժային տարբերակն ուղիղ ռազմական սպառնալիքներին` Միութենական պետության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում` Բելառուսի դեմ բաց ռազմական ագրեսիայի եւ զինված բախման դեպքում»,- նշել է հանրապետության ՊՆ ներկայացուցիչը: Բելառուսը գնահատում է Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը «ներկայիս ծանր պայմաններում»: «Ներկայիս դժվարին պայմաններում մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք մենակ չենք մնացել: Մեր ամենամոտ գործընկերների, հատկապես` մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության եւ «երկաթե եղբայր» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը խոսում է այն մասին, որ մեր երկրի, մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է»,- նշվում է հայտարարության տեքստում: Բելառուսի հարեւան մի շարք պետություններ փորձում են պառակտել Միութենական պետությունը եւ կռվեցնել Մինսկը Մոսկվայի հետ, ասել է Վոինովը: «Մեր հարեւանների բոլոր այդպիսի գործողություններն ու հայտարարությունները մի ուղղվածություն ունեն` պառակտել Միութենական պետությունը, խզել հարաբերությունները Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է Բելառուսի ՊՆ ներկայացուցիչը: Լեհաստանը եւ Լիտվան նպաստել են Բելառուսում իրավիճակի ապակայունացման գործընթացին, նշել են գերատեսչությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր