00:00:00

ՌԴ դեսպանատունն ԱՄՆ-ում կոչ է արել «չուռճացնել» հակառուսական տրամադրությունները հասարակությա մեջ

11:24, 15 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի դեսպանատունն ԱՄՆ-ում մեկնաբանել է ամերիկացի գեներալ Թ.Ռեյի հայտարարությունը Air Force Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր սեպտեմբերի 13-ին: Մեկնաբանության տեքստը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջին: «Այն պահին, երբ ամբողջ աշխարհը սգում եւ հիշում է Ամերիկայում ահաբեկչությունների զոհերին, Թ. Ռեյն Ռուսաստանից եւ Չինաստանից «սպառնալիքը» դնում է նույն հարթության վրա ահաբեկչությունից բխող մարտահրավերի հետ, կապում է այդպիսի «վտանգը» մեր երկրների կողմից տարվող միջուկային զինանոցի շարունակական արդիականացման հետ: Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվում Վաշինգտոնի կողմից սեփական միջուկային զենքի բարելավման ուղղությամբ երկարատեւ ծախսատար ջանքերի ֆոնին: Ընդ որում, ԱՄՆ-ն իջեցնում է միջուկային զենքի օգտագործման «շեմը». 2019-ին նրանք Trident II բալիստիկ հրթիռների վրա փոքր հզորության W76-2 մարտագլխիկներ են տեղադրել: Այսպիսի գործողությունները մեծացնում են պոտենցիալ հակամարտությունը սրելու ռիսկը: Ամերիկացի գործընկերներին առաջարկում ենք «չուռճացնել» հակառուսական տրամադրությունները հասարակության մեջ եւ փոխարենը` կենտրոնանալ արդյունավետ փոխգործակցության վրա` ի նպաստ գլոբալ կայունության եւ անվտանգության ամրապնդման»,- ասված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր