00:00:00

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ

19:45, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

«Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ցուցարարների ակցիան սկզբնական շրջանում հանդարտ է ընթացել, սակայն ինչ-որ պահի ակցիային են միացել ագրեսիվ տրամադրվածությամբ անձինք: Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և աղբամաններ հրկիզել: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններ հրահրողների ուղղությամբ:
Ոստիկանության տվյալներով 128 մարդ է բերման ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցեր են նախատեսված նաև Փարիզի այլ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր