Բենդոուի կարծիքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը իրենց հարաբերությունները բարձր մակարդակի են տեղափոխել այն ժամանակ, երբ Արևմուտքը տնտեսական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, երկու երկրների կառավարությունները շարունակում են մերձեցման քաղաքականությունը։
Նրա խոսքով՝ «այժմ նույնիսկ ԱՄՆ-ի կողմնակիցներն են սկսել նյարդայնանալ աշխարհում երկրորդ խոշորագույն տնտեսության և աշխարհում երկրորդ ուժեղագույն բանակի համագործակցության պատճառով»։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի ռուս քաղաքական գործիչների հետ և փոխզիջումների գնա։
Ընդ որում, Բենդոուի կարծիքով, Սպիտակ տան նպատակը ոչ թե Ռուսաստանին Նահանգների դաշնակից դարձնելն է, այլ խանգարելը, որ վերջինս չդառնա Չինաստանի դաշնակիցը: