00:00:00

Չիլիում եւս 90 օրով երկարաձգվել է կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը

17:37, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան որոշել է եւս 90 օրով երկարաձգել կորոնավիրուսի պատճառով աղետի ռեժիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նախագահի վարչակազմը հայտնում է եւս 90 օրով աղետի ռեժիմի երկարաձգման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կառավարությունը չի բացառել, որ ռեժիմը կարող է ավելի շուտ չեղարկվել, եթե առողջապահական ոլորտում իրավիճակը թույլ տա դա անել: Աղետի ռեժիմը իշխանություններին թույլ է տալիս պարեկային ժամ հայտարարել, կարանտինային սահմանափակումներ մտցնել եւ կարգի պահպանման համար զինվորականների ներգրավվել: Չիլիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 430 000, մահվան 11 850 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր