00:00:00

Փարիզի ոստիկանությունը խոստացել է պաշտպանել Ելիսեյան դաշտերը «դեղին բաճկոնավորների» ջարդերից եւ անկարգություններից

15:58, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Փարիզի ոստիկանությունը խոստացել է պաշտպանել Ելիսեյան դաշտերը «դեղին բաճկոնավորների» ջարդերից եւ անկարգություններից: Այս մասին BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Փարիզի ոստիկանության պետ Դիդյե Լալեմանը: Շաբաթ օրը «դեղին բաճկոնավորները» երկրի ամբողջ տարածքում համազգային բողոքի ակցիա են անցկացնում: «Մենք թույլ չենք տա քաոս Ելիսեյան դաշտերում»,-ասել է նա: «Այդ ցույցերը կարող են տեղի ունենալ 2 պայմանի պահպնման դեպքում: Առաջին հերթին, դրանք պետք է խաղաղ բնույթ կրեն: Երկրորդ հերթին, պետք է պահպանվեն կորոնավիրուսից պաշտպանության բոլոր միջոցները»,-հավելել է նա: Բացի այդ, նա նշել է, որ ցույցերի մասնակիցները պետք է իրենց մոտ ունենան  անձը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր