00:00:00

Իրանը դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ծրագրերը

15:28, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իրանը դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը: «Պաղեստինի ժողովուրդը եւ աշխարհի ազատ մուսուլմանները երբեք հավանություն չեն տա իսրայելական անօրինական ռեժիմին:  Իր ժողովրդից լեգիտիմության հասնելու փոխարեն Բահրեյնի կառավարությունը,ցավոք, հրաժարվել է նրանից՝ սխալ գործելով: Այսուհետ Բահրեյնի կառավարիչները կդառնան սիոնիստական ռեժիմի հանցակիցները»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնը համաձայնել է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր