00:00:00

Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին Բոդրումում 12-ամյա աղջկա մահվան հետաքննության հարցում

15:48, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին Բոդրումում 12-ամյա աղջկա մահվան հետաքննության հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել են զոհվածի ընտանիքի շահերը ներկայացնող «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» բյուրոյի փաստաբանները: «ՌԴ-ում ՌԴ անչափահաս քաղաքացի Ալիսա Ադամովայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին աղջկա մահվան հետաքննության հարցում»,-ասել են փաստաբանները: Նշվում է, որ գործը որեւէ կապ չունի քաղաքական մոտիվների հետ: 2019-ի օգոստոսին 12-ամյա աղջիկը մնացել է Բոդրումի հյուրանոցի լողավազանի խողովակի մեջ, նրան հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում: Աղջիկը մահացել է հիվանդանոցում: Բոդրումի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր