00:00:00

Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելուն

15:08, 12 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Մարտին Վիսկարայի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելուն, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ առաջարկին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։ Պաշտոնանկության գործընթացի կողմնակիցները կարծում են, որ Վիսկարան իր պաշտոնը չի կարող զբաղեցնել «բարոյական անկարողության» պատճառով: Այժմ խորհրդարանականները պետք է որոշեն Վիսկարայի հրաժարականի հարցով վճռորոշ քվեարկության օրը, որի ժամանակ վերջինիս հնարավորություն կտրվի ելույթ ունենալ խորհրդարանում։ Պերուի նախագահին վերջնականապես պաշտոնանկ անելու համար այդ բանաձևին պետք է աջակցեն 130 խորհրդարանականներից առնվազն 87-ը: Բանաձևի հեղինակները նշում են, որ նախագահը խոչընդոտել է երգիչ Ռիչարդ Սվինգի գործի քրեական և խորհրդարանական հետաքննությանը: Վիսկարան նախագահ է դարձել 2018 թվականին՝ նախկին նախագահ Պեդրո Կուչինսկու հրաժարականից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր