00:00:00

Թուրքիան միջերկրածովյան երկրներին մեղադրել է կողմնակալության մեջ` պնդելով, որ դրանք «կտրված են իրականությունից»

18:13, 11 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան քննադատել է ԵՄ Միջերկրածովյան երկրների հայտարարությունը` ասելով, որ այդ դիրքորոշումը կողմնակալ է եւ «իրականությունից կտրված», հաղորդում է Reuters-ը: Միեւնույն ժամանակ Անկարան հայտարարել է Հունաստանի հետ «առանց նախապայմանների» բանակցությունների նկատմամբ իր բաց լինելու մասին: Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ տարածաշրջանում երկխոսության եւ համագործակցության հասնելու համար Հունաստանը «պետք է Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի` առանց նախապայմանների»: Նա հավելել է, որ լարվածության թուլացման համար Աթենքը պետք է իր ռազմանավերը դուրս բերի շրջանից, որում գտնվում է թուրքական Oruc Reis հետազոտական ​​նավը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր