00:00:00

Վերջին 15 տարվա ընթացքում Բեյրութի նավահանգստում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել. Լիբանանի նախագահ

18:03, 11 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունից ընդամենը մի քանի շաբաթ անց Բեյրութի նավահանգստում հայտնաբերված մի քանի տոննա պայթուցիկ նյութերը պահեստում պահվել են 15 տարի: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, փոխանցում է Reuters-ը: Սեպտեմբերի 2-ին երկրի զինված ուժերը հայտնել էին, որ նավահանգստի մերձակայքում 4.35 տոննա պայթուցիկ քիմիական նյութ` ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել, որն էլ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառ էր դարձել, ինչի արդյունքում զոհվել էր շուրջ 190 մարդ եւ ավերվել էր Բեյրութի մի մասը: Պայթյունի պատճառը մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր, որը, ըստ պաշտոնյաների, վեց տարի պահվել է նավահանգստում անապահով պայմաններում: Նախագահ Միշել Աունը բանակի բարձրաստիճան սպաների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նավահանգստի մուտքի մոտ հայտնաբերված 4.35 տոննա ամոնիումի նիտրատն այնտեղ պահեստավորված է եղել 2005 թվականից: Նա հայտնել է, որ դրանք անվտանգ ոչնչացվել են: Նախագահի խոսքով` բանակը նավահանգստում ստուգել է 143 բեռնարկղ, որոնցում, նրա խոսքով, այլ դյուրավառ նյութեր են հայտնաբերվել: Նախօրեին Բեյրութի նավահանգստում կրկին հրդեհ էր բռնկվել, որի պատճառ կարող էին դառնալ եռակցման աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր