00:00:00

Շունը փրկել է 15-ամյա աղջկան բռնաբարությունից

23:39, 10 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Նախօրեին ՌԴ Սանկտ Պետերբուրգում 15-ամյա աղջկա մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր դուստրը կորել է: Գայլ Մերկուրի անունով ծառայողական շունը երեխայի հագուստի հոտով գտել է աղջնակին և ոստիկաններին տարել լքված տան մոտ: Շունը նույնիսկ գտել է շքամուտքը, որտեղ գտնվում էր աղջիկը:  Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են մի տաղամարդու, ով փորձում էր բռնաբարել դեռահասին: Պարզվել է, որ հանցագործն աղջկան այնտեղ է տարել դանակի սպառնալիքներով: NTV.ru-ն նշում է, որ հանցագործը տեղաբնակ 35-ամյա գործազուրկ տղամարդ է, ով նախկինում էլ դատապարտվել է խուլիգանության, գողության, ինչպես նաև մահացու վնասվածքներ հասցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր