00:00:00

Ռուսաստանում տղամարդն 800 000 ռուբլի է գողացել, և այն բաժանել է կարիքավորներին

15:00, 10 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Պրիարգունսկ գյուղում ոստիկանները ձերբակալեն են 23-ամյա երիտասարդի, որը բուտիկից 800 000 ռուբլով լցված չհրկիզվող պահարան է գողացել և գրեթե ամբողջ գումարը բաժանել է կարիքավորներին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային ծառայությանը: «Անհայտ անձինք մուտք են գործել վաճառակետի տարածք և գողացել երեք նոթբուք ու չհրկիզվող պահարան, որի մեջ եղել է 800 հազար ռուբլի: Իրավապահները ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ նա Պրիարգունսկի շրջանի Նովոցուրուհայթույ գյուղի 23-ամյա բնակիչ է: Տղամարդը գողացված գումարը բաժանել է ողորմություն խնդրող մարդկանց, իսկ մի մասը դրել է նվիրատվության արկղերի մեջ: Նրանից առգրավվել է 57 000 ռուբլի»,-ասված է հաղորդագրությունում: Ձերբակալվածը խոստովանել է կատարած գողությունը: Նա առևտրի սրահ է մտել կից շենքի կոտրված պատուհանի միջով: Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ մինչ այս տղամարդը չէր հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր