00:00:00

Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ հիշում է մինչեւ գիտակցությունը կորցնելը իր հետ տեղի ունեցածի մանրամասները․ ԶԼՄ

12:25, 10 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Բեռլինի ոստիկանությունը Charite կլինիկայում պահպանությունն ուժեղացրել է, այնտեղ գտնվող Ալեքսեյ Նավալնին արդեն կարողանում է խոսել եւ, հավանաբար, հիշում է օդանավի մեջ գիտակցությունը կորցնելուց առաջ տեղի ունեցածի մանրամասները։ Այս մասին այսօր հայտնել է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ոստիկանությունից այս տեղեկությունը չեն հաստատել։ «Մենք դեռեւս չգիտենք, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, ուստի չենք կարող մեկնաբանել։ Մենք տեղեկություններ կտրամադրենք ավելի ուշ»,- հայտնել են իրավապահների մամուլի ծառայությունից։ ՏԱՍՍ-ն իր տրամադրության տակ չունի կլինիկայի օպերատիվ մեկնաբանությունը։ Բուժհաստատությունում սովորաբար չեն մեկնաբանում պացիենտների առողջական վիճակը՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը։ Պահպանության ուժեղացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նավալնին վիճակի բարելավմանը զուգահեռ, հնարավոր է, կկարողանա ավելի շատ այցելուների ընդունել, հստակեցնում է պարբերականը։ Գերմանական կլինիկայի բժիշկներն ավելի վաղ հայտնել էին, որ ռուսաստանցուն կոմայից հանել են եւ աստիճանաբար անջատում են ԹԱՕ սարքերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր