00:00:00

Էր-Ռիադը սատարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության համապարփակ լուծմանը հասնելու բոլոր ջանքերը

21:07, 09 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Արաբական պետությունների լիգայի նիստին Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ լուծմանը հասնելու բոլոր ջանքերին: Արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հստակ չի նշել Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով` Ռիադն աջակցել է Պաղեստինյան պետության ստեղծմանը, որը հիմնվել էր Մերձավոր Արևելքում 1967 թվականի պատերազմից առաջ գծված սահմաններին` մայրաքաղաքով Արեւելյան Երուսաղեմում: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրն «անակնկալ» է անվանել: Նա ԱՄՆ-ին մեղադրել է պաղեստինցիների եւ արաբական որոշ պետությունների դեմ շանտաժի, ճնշումների եւ հարձակումների մեջ: Մալիքին անհանգստություն է հայտնել արաբական կոնսենսուսի բացակայության կապակցությամբ, որը խանգարել է արաբական արտակարգ գագաթնաժողով անցկացնել պաղեստինցիների խնդրանքով համաձայնագրի մասին հայտարարությունից հետո: Նա կոչ է արել անհապաղ մերժել համաձայնագիրը նախքան հաջորդ շաբաթ Սպիտակ տանը նախատեսված ստորագրման արարողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր