00:00:00

Եվրահանձնաժողովը մտադիր է BioNTech-ից եւ Pfizer-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 մլն դեղաչափ գնել

20:15, 09 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Եվրահանձնաժողովը մտադիր է BioNTech-ից եւ Pfizer-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 մլն դեղաչափ գնել: Բացի այդ, հետագայում ծրագրվում է եւս 100 մլն դեղաչափ պատվիրել, հաղորդում է  DW-ը: Մատակարարումները կարող են սկսվել 2020 թվականի վերջին: Խոսքը BNT162 պատվաստանյութի նմուշների մասին է: Սեպտեմբերի 7-ին BioNTech-ը եւ Pfizer-ը հայտնել են Գերմանիայում կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլի անցկացման մասին: Այս պահին կլինիկական փորձարկումներին մասնակցում են ամբողջ աշխարհից 25 000 կամավորներ եւ 120 հետազոտական կենտրոններ: Գերմանիայում ավելի վաղ կլինիկական փորձարկւմներ է սկսել մեկ այլ ընկերություն՝ Տյուբինգենից CureVac կենսատեխնիկական ընկերությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր