00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ

21:40, 09 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են հայ-տաջիկական համագործակցության հետագա ամրապնդման համար: «Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր ժողովուրդների շահերից»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր