00:00:00

Ստամբուլում գիշերային ակումբի վրա հարձակում կատարած Ուզբեկստանի քաղաքացին 40 ցմահ ժամկետի է դատապարտվել

19:36, 08 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլկադիր Մաշարիպովին, ով ահաբեկչություն էր իրականացրել 2017-ին Ստամբուլի գիշերային ակումբում, փոխանցում է BBC-ն: Մաշարիպովը դատապարտվել է ազատազրկման 40 ցմահ ժամկետի: Ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017-ին` Ամանորից մի քանի րոպե առաջ: Գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 39 մարդ էր զոհվել, 79 մարդ վիրավորվել էր: Մաշարիպովը ցմահ ազատազրկման է դատապարտվել «Դիտավորյալ սպանություն» եւ «Սահմանադրության խախտում» հոդվածներով: Բացի այդ, նա զրկվել է վաղաժամկետ ազատման իրավունքից: Նա նաեւ լրացուցիչ 1.368 տարվա ազատազրկում է ստացել հարձակման 79 տուժածի սպանության փորձի, ինչպես նաեւ զենքի ապօրինի պահման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր