00:00:00

Զախարովան՝ Նավալնու գործի մասին. Բեռլինը բլեֆ է անում՝ սպասարկելով կեղտոտ քաղաքական քաշքշոցը

16:09, 08 սեպտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի հայտարարությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Բեռլինը կներկայացնի բոլոր տվյալները՝ ինչպես Բունդեսվերի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, այնպես էլ որոշ «վկայություններ», որոնք ունի Գերմանիայի ԱԳՆ-ը: «Լաբորատորիային հաջողվել է ապացուցել բլոգերի կենսաբժշկական նմուշներում թունավոր նյութերի առկայությունը: Այդուհանդերձ, գաղտնիության նկատառումներից ելնեով, մենք չենք կարող որեւէ տեղեկություն տրամադրել կիրառված մեթոդների եւ պրոցեդուրաների մասին»,-օրերս հայտնել է Գերմանիայի ԶՈւ դեղագիտական եւ թունաբանական ինստիտուտը: «Ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, երբ, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ինֆորմացիա է փոխանակվում «Շարիտե» կլինիկայի, Բունդեսվերի լաբորատորիայի, բրիտանական Փորթոն-Դաուն լաբորատորիա, ինչպես նաեւ բուլղարական հաստատությունների միջեւ: Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտնել է, որ կան ապացույցներ, որ ՌԴ-ն կապ ունի տեղի ունեցածի հետ: Եվ դա շատ լուրջ հայտարարություն է, եւ Գերմանիան չի կարող որեւէ տեղեկություն թաքցնել: Բեռլինի ակնկալում ենք բոլոր առկա տվյալների տրամադրում: Սպասում ենք Գերմանիայի դեսպանին ԱԳՆ-ում: Ժամանակն է բացել քարտերը:Բեռլինը բլեֆ է անում՝ սպասարկելով կեղտոտ քաղաքական քաշքշոցը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր