00:00:00

Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում այրվել է շուրջ 810 հազար հա տարածք

14:35, 08 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում այրվել է շուրջ 810 հազար հա տարածք, գրում է The Guardian-ը: Սա նահանգի` հրդեհների արդյունքում ի հայտ եկած նոր հակառեկորդն է: Հրշեջները շարունակում են պայքարել աղետի դեմ, իսկ նահանգի միլիոնավոր բնակիչներ շոգի պատճառով կանգնում են էլեկտրաէներգիայի անջատումների հետ, ինչը վտանգի տակ է դրել էլեկտրացանցը: Հրշեջները շարունակում են պայքարել աղետի դեմ, իսկ նահանգի միլիոնավոր բնակիչներ շոգի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են սպառնում: Նախկին հակառեկորդը նահանգում գրանցվել էր 2018 թվականին: Այդ ժամանակ անտառային հրդեհներից այրվել էր 793184 հա տարածք: Կալիֆորնիայի հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Լին Տոլմաչոֆը հայտարարել է, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ նահանգում բռնկված հրդեհների ամենավտանգավոր սեզոնը դեռ առջեւում է: Սովորաբար նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր