00:00:00

Ճապոնիայում մեկնարկել է Սինձո Աբեին վարչապետի պաշտոնում փոխարինելու արշավը

12:30, 08 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Ճապոնիայում երեքշաբթի մեկնարկել է վարչապետ Սինձո Աբեին իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինելու պաշտոնական արշավը, հաղորդում է Associated Press-ը: Իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու` Ճապոնիայի նախարարների կաբինետի 71-ամյա գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ երկրի նախկին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարար 63-ամյա Շիգերու Իսիբան եւ Ֆումիո Կիսիդան: Կուսակցության` սեպտեմբերի 14-ին կայացած  ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կդառնա Ճnապոնիայի հաջորդ վարչապետը: Հիշեցնենք, որ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր առողջական պատճառներով երկրի վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր