00:00:00

Բուլղարիայում այրվել է Թուրքիա ուղեւորվող տուրիստական ավտոբուսը

10:20, 08 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Անցած գիշեր Բուլղարիայի մայրաքաղաքի արվարձանում «Ֆրակիա» ավտոմայրուղու վրա տուրիստական ավտոբուս է այրվել։ Բուլղարական ազգային հեռուստատեսությունը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել մոտ կեսգիշերին, երբ Սոֆիայից Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսն այրվել է երթեւեկության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուղեւորները Թուրքիայի քաղաքացիներ էին եւ հաջողությամբ տարհանվել են, սակայն կրակն ամբողջությամբ ոչնչացրել է ուղեբեռը։ Ավտոմայրուղում երթեւեկությունը մի քանի ժամ արգելափակված է եղել։ Պատահարի քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր