00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

18:33, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով:  «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:  Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:  Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարևորագույն դերը տարածաշրջանային և համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ և գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը և կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր