00:00:00

Լա Լիգայի նախագահ․ Ես չեմ պատերազմել Մեսիի հետ, բայց պայմանագրերը պետք է հարգել

19:11, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայից» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալու ցանկության եւ եւս մեկ մրցաշրջան անցկացնելու որոշման հետ կապված իրավիճակը։ Մեսին ցանկանում էր հեռանալ՝ խզելով պայմանագիրը, «Բարսելոնան» պահանջեց պայմագրով սահմանված 700 միլիոն եվրոյի վճարում։ «Ես չեմ պատերազմել Մեսիի հետ։ Մեր պարտքն է պայքարել արդարության համար։ Պայմանագրերը պետք է հարգել, եթե նույնիսկ դու առաջատար ֆուտբոլիստ ես։ Ես սիրում եմ Լեոյին, նա մարմնավորում է նախորդ 20 տարիների մեր ֆուտբոլը։ Ես չեմ կարող պայքարել նրա դեմ։ Ես ցանկանում եմ, որ պայմանագրերը հարգեն»,- Տեբասի խոսքը մեջբերում է իտալական Corriere della Sera-ն։ Մեսին «Բարսելոնայում» է 2003-ից եւ թիմի հետ նվաճել է 34 տիտղոս։ Նրա պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր