00:00:00

Ալեքսեյ Նավալնուն կոմայից հանել են

18:50, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Օգոստոսի 22-ից Բեռլինի «Շարիտե» կլինիկայում բուժում ստացող ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վիճակը բարելավվել է։ Այս մասին նշված է կլինիկայի հաղորդագրության մեջ։ «Պացիենտը դուրս է բերվել դեղորայքային կոմայից եւ անջատվել մեխանիկական օդափոխությունից։ Նա արձագանքում է խոսքի գրգռիչներին։ Դեռեւս չափազանց վաղ է գնահատել նրա ծանր թունավորման երկարաժամկետ հնարավոր հետեւանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բուժող բժիշկները Նավալնու տիկնոջ հետ մշտական կապի մեջ են։ «Պացիենտի տիկնոջ հետ խորհրդակցելուց հետո «Շարիտեն» հավաստիացում է ստանում այն մասին, որ պացիենտի առողջական վիճակի մասին մանրամասն տեղակատվության հըրապարակման որոշումը համապատասխանելու է նրա ցանկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր