00:00:00

Գասլին Իտալիայի Մեծ մրցանակում հաղթելուց հետո բաց է թողել Մակրոնի հեռախոսազանգը

18:10, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

«Ալֆա Տաուրիի» ֆրանսիացի մրցարշավորդ Պիեր Գասլին Իտալիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճելուց հետո բաց է թողել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազանգը, հաղորդում է ESPN-ը։ Ֆորմուլա-1-ի փուլերում Ֆրանսիայի ներկայացուցիչ չէր հաղթել 1996 թվականից։ «Ժամանակ չեմ ունեցել նույնիսկ հարազատներիս հետ խոսել։ Տեսա, որ քիչ առաջ զանգել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Պետք է հետ զանգել»,- պարգեւատրությունից հետո ասել է Գասլին։ Նշվում է, որ ավտոարշավորդի եւ Ֆրանսիայի նախագահի զրույցը ավելի ուշ տեղի է ունեցել։ Մակրոնը շնորհավորել է Գասլիին պատմական հաղթանակի կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր