00:00:00

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

15:50, 07 սեպտեմբեր 2020 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր